Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:20 / 13.07.2018

Հուլիսի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող մանկապարտեզի բակում այրվել է մոտ 600 քմ, Դավիթ Բեկի փողոցի թիվ 130/2 հասցեի մոտակայքում` 2000 քմ, Մարմարի աշխարհ խանութի մոտակայքում՝ 200 քմ, Պարույր Սևակի փողոցում գտնվող «Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտ»-ի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 հասցեում գտնվող Աղի կոմբինատ ՓԲԸ-ի մոտակայքում՝ 1500 քմ, Ներքին Չարբախի 7-րդ փողոցի վերջնամասում՝ 3000 քմ, Արին Բերդի փողոցի թիվ 27 հասցեում՝ 1000 քմ, Նորքի Այգիներ փողոցում՝ «Սքայ» սուպերմարկետի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Մուշավան թաղամասի սկզբնամասում՝ մոտ 500 քմ, Երևան-Մասիս ավտոճանապարհի 4-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 1 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում՝ մոտ 6 հա խոտածածկույթ, թիվ 110 ենթակայանի հարևանությամբ՝ 700 քմ, Օհանավան–Մուղնի ավտոճանապարհին՝ Մուղնի գյուղի մոտակայքում՝ 200 քմ, Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում՝ մոտ 5000 քմ չհնձած գարու արտ, մոտ 7000 քմ խոտածածկույթ, ջերմահարվել՝ 40 ծիրանենի, Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի 37-րդ փողոցի թիվ 10 հասցեում՝ 5000 քմ, Եղեգնաձոր քաղաքի գերեզմանատանը՝ 5000 քմ, Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի մոտակայքում՝ մոտ 6000 քմ, Սիսիան քաղաքի Բանգլադեշ թաղամասում՝ մոտ 600 քմ, Վաչագան գյուղ տանող ավտոճանապարհին հարակից տարածքում՝ 1.5 հա, Գորիս քաղաքի Թումանյան փողոցի թիվ 5 հասցեում՝ մոտ 200 քմ, Վաչագան գյուղ տանող ավտոճանապարհին հարակից տարածքում՝ մոտ 1,5 հա, Կոտայքի մարզի Նուռնուս-Բյուրեղավան ավտոճանապարհի մոտակայքում` 1 հա, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում՝ 80 հակ անասնակեր, Մայակովսկի գյուղին հարակից սարում՝ մոտ 2 հա խոտածածկույթ, Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի 40 ավազակներ կոչվող տարածքի մոտակայքում՝ մոտ 4 հա, 7 դպրոցի մոտակայքում` մոտ 200 քմ, 2-րդ միկրոշրջանում՝ լճի մոտակայքում՝ մոտ 600 քմ, Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում՝ 1 հա, Կապուտան գյուղում՝ 2000 քմ, Նոր Գեղի գյուղի խնձորի այգիների մոտակայքում՝ մոտ 8 հա, Նոր Հաճն-Գետամեջ ավտոճանապարհին՝ թռչնաֆաբրիկայի մոտակայքում՝ 1200 քմ և 200 քմ, Նուռնուս գյուղի ավտոճանապարհին՝ «Առողջ սունկ» ՍՊԸ-ի մոտակայքում՝ մոտ 25 հա, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի վերջնամասում՝ 20 հա, Այրում քաղաքի «Գործարանային» կոչվող տարածքում՝ մոտ 0.5 հա, Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի սկզբնամասում՝ 500 քմ,  խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին