Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

08:26 / 13.07.2018

Հուլիսի 12-ին, ժամը 23:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դուրյան թաղամասի թիվ 57 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտորնի  փրկարարական ջոկատը: 

Փրկարարները Լ. Ա.-ին (1945 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հուլիսի 12-ին, ժամը 21:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 48 շենքը հոսանքազրկվել է, ինչից վերելակում քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտորնի  փրկարարական ջոկատը: 

Փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացուն:

***

Հուլիսի 12-ին, ժամը 17:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 2-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Վ. Կ.-ին (1935 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հուլիսի 12-ին, ժամը 17:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի թիվ 8 շենքի տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տանիքից իջեցրել են Ա. Ա.-ին (1967 թ.) և մոտեցրել շտապօգնույան ավտոմեքենային:

***

Հուլիսի 12-ին, ժամը 12:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Զ. Ի.-ին (ծնված 1927 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հուլիսի 12-ին, ժամը 12:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակչին ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն Ա. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հուլիսի 12-ին, ժամը 11:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անտառային փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն Ա. Ա.-ին (ծնված 1946 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հուլիսի 12-ին, ժամը 11:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 26/2 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:
 

***

Հուլիսի 12-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակչին բնակարանից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն Ա. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին