Նորություններ
Պատահարներ
Փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք
08:34 / 13.07.2018

Հուլիսի 12-ին, ժամը 21:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: