Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

08:37 / 14.07.2018

Հուլիսի 13-ին, ժամը 20:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 16-րդ փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին իր տնից շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Զ. Հ.-ին ծնված 1949 թ. ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 13:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 70/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները Ս. Ս.-ին (ծնված 1934 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 04:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 4/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը աթոռից ընկել է հատակին և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս. Թ.-ին (1944 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: 

← Վերադառնալ ցուցակին