Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

09:30 / 14.07.2018

Հուլիսի 13-ին, ժամը 21:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 71 շենքի մոտակայքում ծառը քամուց շրջվել և փակել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները և «Կենտրոն» վարչական շրջանի կանաչապատման ծառայության աշխատակիցները մասնատել են ծառը և տեղափոխել մայթեզր:

***

Հուլիսի 13-ին, ժամը 21:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի թիվ 10 շենքի 4-րդ բնակարանի ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջրալցվում է 1-ին բնակարանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները փակել են 4-րդ բնակարանի ջրի փականը:

← Վերադառնալ ցուցակին