Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:54 / 14.07.2018

Հուլիսի 13-14-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի կենտրոնական գերեզմանատան գլխավոր մուտքի մոտակայքում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, Շոպրոնի 4-րդ նրբանցքում՝ մոտ 5000 քմ, Հաղթանակի զբոսայգում՝ «Դրախտ» սրճարանի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Նոր Արեշ 15-րդ փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Սարի թաղի 13-րդ փողոցում՝ մոտ 2000 քմ, Ներքին Չարբախ 14-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 8000 քմ, Նուբարաշենի խճուղու թիվ 11/1 շենքի մոտակայքում՝ 5000 քմ, Նուբարաշեն 1/3 շենքի մոտակայքում՝ մոտ 2 հա, Նուբարաշեն թաղամասի հրաձգարանի տարածքում՝ մոտ 5 հա, Մոնթե Մելքոնյան փողոցում՝ մոտ 300 քմ, Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում՝ մոտ 6 խմ կուտակած խոտ, Աշտարակի խճուղում՝ «Լաթար» ռեստորանի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Երևան-Սևան ավտոճաապարհին՝ շշերի գործարանի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Մ-2 ավտոճանապարհի Վայք-Ջերմուկ հատվածի 147-րդ կմ-ի մոտակայքում՝ 2000 քմ, Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ 350 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 9 հա, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյա և ձախակողմյա հատվածներում՝ մոտ 4000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Խորենացի փողոցի վերջնամասում՝ 2000 քմ, Օշական գյուղի սկզբնամասում՝ մոտ 6000 քմ, Թալին քաղաքի Քոթանյան փողոցի ձախակողմյան հատվածում՝ 2 հա, Տավուշի մարզի Աչաջուր համայնքի «Խունամ» կոչվող հանդամասում՝ 1 հա, Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզում՝ 400 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 10 դպրոցի մոտակայքում՝ մոտ 7000 քմ, 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Սարալանջի փողոցի «Սիփան» գործարանի տարածքում՝ մոտ 800 քմ, Գառնի գյուղի սկզբնամասում՝ մոտ 3000 քմ, Նոր Գյուղ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Մրգաշեն գյուղի սկզբնամասում՝ մոտ 1200 քմ, Մայակովսկի գյուղի 5-րդ փողոցում՝ մոտ 300 քմ և ջերմահարվել՝ 15 պտղատու ծառ, Արագյուղ գյուղում՝ մոտ 7 հա խոտածածկույթ և ցորենի արտ, Առինջ գյուղի հին գերեզմանատանը՝ մոտ 2000 քմ բուսածածկույթ, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի Սայաթ-Նովայի փողոցում՝ մոտ 300 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Արաքսաշեն թաղամասի սկզբնամասում՝ քարի արտադրամասի մոտակայքում՝ մոտ 6000 քմ խոտածածկույթ և 30 պտղատու ծառ, Սյունիք գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 500 քմ, Թավշուտ գյուղում՝ մոտ 800 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի ԲԿ-ի մոտակայքում՝  մոտ 500 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին