Նորություններ

Պատահարներ

Փրկարարները կանխել են սելավաջրերի հոսքը

08:35 / 14.07.2018

Հուլիսի 13-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությանն  ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ սելավաջրերը լցվում են «Ուկրշին» տնակային ավանի 20-րդ բարաքի թիվ 1, 19-րդ բարաքի թիվ 5 և այլ տնակներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայում ջրալցվել են 10 տնակներ:

Փրկարարները հնարավորինս կանխել են սելավաջրերի հոսքը դեպի տնակներ:

Անհրաժեշտ է իրականացնել սելավատարերի վերանորոգման աշխատանքներ։

← Վերադառնալ ցուցակին