Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

09:36 / 14.07.2018

Հուլիսի 14-ին, ժամը 02:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ սահել դեպի դաշտամիջյան հատված. տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

← Վերադառնալ ցուցակին