Նորություններ

Պատահարներ

Փրկարարները կատարել են ապամոնտաժման աշխատանքներ

09:00 / 14.07.2018

Հուլիսի 13-ին, ժամը 21:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 44 շենքի երեսպատման սալիկները պոկվել և ընկել են շենքի մուտքի դիմաց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, ապամոնտաժել 4 թուլացած երեսպատման սալիկ և հեռացրել թափված սալիկները:

***

Հուլիսի 13-ին, ժամը 18:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանի տանիքի թիթեղը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղը 1 քմ:

← Վերադառնալ ցուցակին