Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. տուժածներ չկան

20:40 / 04.08.2018

Օգոստոսի 4-ին, ժամը 17:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորհայք գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 34 կմ-ին "Mercedes Sprinter" մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ա., ծնված 1997թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 20 մ սահել դեպի հարակից ձորակը և կողաշրջվել: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար պահանջվել է հատուկ տեխնիկա:

← Վերադառնալ ցուցակին