Նորություններ
Պատահարներ
Երևանյան լճում հայտնաբերվել է դի (լրացված)
21:44 / 04.08.2018

Օգոստոսի 4-ին, ժամը 18:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երևանյան լճում դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները ջրից դուրս են բերել մոտ 30 տարեկան կնոջ դի: