Նորություններ
Պատահարներ
ՃՏՊ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին. կա տուժած
23:50 / 04.08.2018

Օգոստոսի 4-ին, ժամը 22:10-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Գ. Մ.) և «Lada 21010» (վարորդը՝ Պ. Մ. ) մակնիշերի ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով «Opel Vectra»-ի ուղևորը՝ Մ. Մ.-ն (1988թ.) հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենաները: