Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

08:01 / 05.08.2018

Օգոստոսի 4-ին, ժամը 23:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մելիք Մելիքյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկից (բնակիչը բացակայում է) ջրալցվում է մեկ այլ բնակարան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և դադարեցրել ջրի արտահոսքը:

***

Օգոստոսի 4-ին, ժամը 20:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 12 շենքի մոտակայքում էլեկտրական լարը պոկվել և ընկել է, առկա է հոսանքահարման վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են էլեկտրական լարը ճանապարհի երթևեկելի հատվածից:

***

Օգոստոսի 4-ին, ժամը 11:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Քարի տակ» կոչվող տարածքում այրվում է էլեկտրական ենթակայան:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է Երևանյան խճուղի 1/11 հասցեում գտնվող «Քարի տակ» ռեստորանային համալիրը սնուցող էլեկտրական ենթակայանի վրա, ինչի հետևանքով առաջացել է կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկմամբ:

Փրկարարները ծառը հեռացրել են էլեկտրական ենթակայանի վրայից:

← Վերադառնալ ցուցակին