Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ (թարմացված)

08:12 / 05.08.2018

Օգոստոսի 4-ին, ժամը 22:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 84-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝  Վ. Բ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 15 մ): 

Վ. Բ.-ն՝ քաղաքացիների ուժերով, իսկ ուղևորը՝ Լ. Բ.-ն (1970 թ. ծնված), շտապօգնության աշխատակիցների կողմից հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին