Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից

08:18 / 05.08.2018

Օգոստոսի 4-ին, ժամը 18:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող շենքերից մեկի բեռնատար վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Թևոսյան փողոցի թիվ 3/1 շենքի վերելակից դուրս են բերել քաղաքացուն:

← Վերադառնալ ցուցակին