Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Թաիրով գյուղի բենզալցակայանում. տուժածներ չկան

07:38 / 08.08.2018

Օգոստոսի 8-ին, ժամը 00:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին և բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, տասնմեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է Մայրաքաղաքային փողոցի թիվ 90 հասցեում գտնվող բենզալցակայանի լիցքավորման աշտարակին: Բախման հետևանքով աշտարակից տեղի է ունեցել վառելիքի (բենզին) արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել՝ 02:04-ին:

Այրվել է բենզալցակայանը մասնակի՝ 50 քմ և 4 սառնարան:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ բաքերից վառելիքի տեղափոխումը բենզատարներ:

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

← Վերադառնալ ցուցակին