Նորություններ

Պատահարներ

Քաղաքացին ընկել է փոսը (լրացված)

15:40 / 10.08.2018

Օգոստոսի 10-ին, ժամը 13:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի Խանջյան փողոցում քաղաքացին ընկել է արտիզյան ջրի համար փորված փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել Ժ. Բ.-ին (ծնված 1947 թ.) փոսից (մոտ 20մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

← Վերադառնալ ցուցակին