Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ

22:34 / 10.08.2018

Օգոստոսի 10-ին, ժամը 16:49-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «ՄԱԶ» (վարորդը՝ Գ. Հ. ծնված 1984թ.) և «ՎԱԶ-2121» (վարորդը՝ Կ. Շ., ծնված 1978թ.) մակնիշերի ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը և ուղևորներ Ա. Ա.-ը (ծնված 1971 թ.) և Վ. Մ.-ը ( ծնված 1966 թ․) հոսպիտալացվել են Մասիսի ԲԿ, այնուհետև Կ. Շ.-ը և Ա. Ա.-ը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին