Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Տիգրանաշենի ոլորաններում. կա տուժած (լրացված)

15:57 / 10.08.2018

Օգոստոսի 10-ին, ժամը 14:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 84-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին և կողաշրջվել:

Մինչ փրկարարանրի կանչի վայր հասնելը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (Խ. Խ., ծնված 1965 թ.) քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին:

← Վերադառնալ ցուցակին