Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:57 / 11.08.2018

Օգոստոսի 10-11-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նոր-Նորքի 2-րդ զանգվածում՝ թաղապետարանի մոտակայքում այրվել է մոտ 540 քմ խոտածածկույթ, Բագրատունյաց փողոցում գտնվող Լճափ բենզալցակայանի մոտակայքում՝ 1500 քմ, Սարի Թաղի թիվ 13 փողոցի մոտակայքում՝  մոտ 6000 քմ, Ուլնեցու փողոցի 2-րդ փակուղու թիվ 5 շենքի մոտակայքում` մոտ 1000 քմ, Ֆանարջյան փողոցի տներից մեկի այգում՝ մոտ 1500 քմ բուսածածկույթ և մոտ 2 խմ վառելափայտ, Թոթովենցի փողոցի մոտակայքում` մոտ 500 քմ, Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում` մոտ 2000 քմ, Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում` մոտ 7000 քմ, Վայոց ձորի մարզի Մոզրով գյուղի մոտակայքում՝ 1 հա, Կեչուտ գյուղի սկզբնամասում՝ 400 հակ անասնակեր, Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի վերջնամասում՝ 5000 քմ խոտածածկույթ, Աճանան գյուղի մոտակայքում՝ մոտ 2 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 փողոցի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Կոտայքի մարզի Արզական գյուղի Արզնի-Շամիրամ պոմպակայանի մոտակայքում՝ մոտ 6000 քմ, Նուռնուսի ամառանոցների Այգեգործների փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 400 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: 

← Վերադառնալ ցուցակին