Նորություններ

Պատահարներ

Սարդարապատ գյուղում քամին վնասներ է հասցրել

08:44 / 11.08.2018

Օգոստոսի 10-ին, ժամը 20:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը քամուց պոկվել և ընկել է հարևան տան վրա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը (70 քմ) քամուց պոկվել և ընկել է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի վրա, իսկ 22-րդ փողոցի տներից մեկի տանիքը՝ 10 քմ, ընկել է գազատար խողովակի վրա։

Փրկարարները «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել դպրոցի պոկված տանիքի տակից և գազատար խողովակի վրայից հեռացրել տան պոկված տանիքը։ 

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:

← Վերադառնալ ցուցակին