Նորություններ

Պատահարներ

Փրկարարները կատարել են ապամոնտաժման աշխատանքներ

10:26 / 11.08.2018

Օգոստոսի 11-ին, ժամը 08:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. օգոստոսի 10-ի քամու հետևանքով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 16 շենքի տանիքը պոկվել է  և ընկել Սայաթ-Նովա փողոցի թիվ 109 շենքի դիմաց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կատարել են տանիքից պոկված թիթեղյա կառուցատարրերի ապամոնտաժման աշխատանքներ (մոտ 24 քմ):

← Վերադառնալ ցուցակին