Նորություններ

Պատահարներ

Ծառը կոտրվել և ընկել է գազատար խողովակի վրա. փրկարարներն իրականացրել են հերթապահություն

08:54 / 11.08.2018

Օգոստոսի 10-ին, ժամը 21:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում ծառ է կոտրվել և ընկել մոտակայքով անցնող գազատար խողովակի վրա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին