Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Բալահովիտ գյուղում. տուժածներ չկան

07:32 / 11.08.2018

Օգոստոսի 10-ին, ժամը 15:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է կիսակառույց շինություն և խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:03-ին, մարվել՝ 17:57-ին:

Այրվել են  կիսակառույց շինության տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 20 քմ, 5 հա խոտածածկույթ և 1 էլեկտրական հենասյուն՝ մասամբ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին