Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

08:52 / 11.08.2018

Օգոստոսի 10-ին, ժամը 21:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են BMW 520 մակնիշի (վարորդը՝ Գ. Հ.) և ՎԱԶ-21014 մակնիշի (վարորդը՝ Տ. Ս.) ավտոմեքենաները:

Վարորդները հոսպիտալացվել են Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին