Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Քեռու փողոցում. փրկարարները դեպքի վայրում են (լրացված)

21:44 / 11.08.2018

Օգոստոսի 11-ին, ժամը 14:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քեռու փողոցի տներից մեկում:

Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 17:40-ին:

Այրվել է թիվ 12 տունն ամբողջությամբ (100 քմ), թիվ 12ա տան տանիքն ամբողջությամբ (150 քմ), թիվ 14 տան տանիքը (100 քմ) և բաղդատե առաստաղից 4 քմ հատված:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

← Վերադառնալ ցուցակին