Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

21:24 / 11.08.2018

Օգոստոսի 11-ին, ժամը 17:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի թիվ 43 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն 3-րդ հարկից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա. Դ.-ին (ծնված 1938 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Օգոստոսի 11-ին, ժամը 03:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին ընկել է և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բնակարանի նախասրահի հատակին հայտնաբերել են Շ. Ա.-ին (ծնված 1935 թ.) և տեղափոխել ննջասենյակ:

← Վերադառնալ ցուցակին