Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

15:44 / 12.08.2018

Օգոստոսի 12-ին, ժամը 14:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իր բնակարանից (3-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Հ. Ա.-ին (1942թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին