Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. տուժածներ չկան

08:25 / 12.08.2018

Օգոստոսի 11-ին, ժամը 20:33-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին՝ Զանգեր կոչվող հատվածի մոտակայքում (ոլորանների վրա), տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Դ., ծնված 1971թ.) ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, մեքենան երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

← Վերադառնալ ցուցակին