Նորություններ

Պատահարներ

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

08:49 / 12.08.2018

Օգոստոսի 12-ին, ժամը 07:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երիտասարդ աղջիկը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի «Հոկտեմբերյան հեղափոխության 50 ամյակի հուշարձան»-ի մոտակայքից։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները կանխել են Լ. Հ.-ի (1999թ.) ինքնասպանության փորձը:

Դեպքի վայրում հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Փրկարարները Լ. Հ.-ին տեղափոխել են ԵՔՎ ոստիկանության Արաբկիրի բաժին:

← Վերադառնալ ցուցակին