Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. փրկարարները դեպքի վայրում են

09:24 / 12.08.2018

Օգոստոսի 11-ին, ժամը 22:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջի մոտակայքում՝ նորակառույց շենքի ավտոկայանատեղիում, կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները փակել են Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 շենքի ավտոկայանատեղիում կայանած «Lexus RX330» մակնիշի (վարորդը՝ Ռ. Կ.) ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն մինչ գազի բալոնի ամբողջական դատարկվելը:

← Վերադառնալ ցուցակին