Նորություններ

Պատահարներ

Գազի արտահոսք. փրկարարներն իրականացրել են հերթապահություն

19:53 / 12.08.2018

Օգոստոսի 12-ին, ժամը 16:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 9-րդ փողոցի տներից մեկի բակում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. փականը խափանվել է:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է արտահոսած գազը:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի ամբողջությամբ պարպվելը:

← Վերադառնալ ցուցակին