Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

19:59 / 12.08.2018

Օգոստոսի 12-ին, ժամը 18:24-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Փեփոյի ձոր» կոչվող տարածքում բեռնատարը կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ կողաշրջվել է մոտ 100 հակ անասնակերով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Հ. Մ.)։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան։

← Վերադառնալ ցուցակին