Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Ձորաղբյուրի ամառանոցներում. տուժածներ չկան

16:26 / 12.08.2018

Օգոստոսի 12-ին, ժամը 12:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցներում՝ Տ. Պետրոսյան փողոցի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուրի ամառանոցների 13-րդ փողոցի տներից մեկի հողամասում և հարակից տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:13-ին, մարվել՝ 13:28-ին:

Այրվել է խոտածածկույթ (մոտ 2000 քմ), փայտե տնակ՝ մասամբ (3 քմ) և ջերմահարվել 5 պտղատու ծառ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին