Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:16 / 12.08.2018

Օգոստոսի 11-12-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նորքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Ավանի աղի հանքի մոտակայքում՝ մոտ 800 քմ, Նորագավիթ թաղամասի 8-րդ կմ-ին՝ մոտ 1000 քմ, Տիգրան Մեծի 1-ին նրբանցքում՝ ավտոտեխսպասարկման կետի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Նուբարաշենի խճուղում՝ մոտ 1 հա, Էջմիածին-Արմավիր Մ-5 ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ մոտ 800 քմ, Աբովյան-Բյուրեղավան 2-րդ կմ-ին՝ մոտ 5000 քմ, Մարալիկ-Բարձրաշեն ավտոճանապարհին հարակից «Թառզի» կոչվող հանդամասում այրվել է մոտ 3.5 հա հնձած արտ և 3.5 տ ծղոտ, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 1-ի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 320 հակ ծղոտ, Արագածոտնի մարզի Կոշ գյուղում՝ մոտ 9000 քմ, Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ 5000 քմ, Աշտարակ քաղաքի ուսումնարանի շենքի հարակից տարածքում՝ մոտ 2000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Առափնա փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 3 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին