Նորություններ

Պատահարներ

Այրվել են տանիքի կառուցատարրերը. տուժածներ չկան

08:13 / 12.09.2018

Սեպտեմբերի 11-ին, ժամը 21:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղի սկզբնամասում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:07-ին, մարվել՝ 22.50-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերն ամբոջությամբ՝ մոտ 60 քմ և տանիքում կուտակած մոտ 120 հակ անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին