Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արգավանդ գյուղի խաչմերուկում. տուժածներ չկան

20:42 / 13.09.2018

Սեպտեմբերի 13-ին, ժամը 17:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ լուսացույցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արգավանդ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel B» մակնիշի (վարորդը՝ Լ. Զ.) և «Nissan X-Trail» մակնիշի (վարորդը՝  Ռ. Մ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները փակել են «Opel B» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և դադարեցրել արտահոսքը:

 

← Վերադառնալ ցուցակին