Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ապամոնտաժել են բարդին

08:16 / 13.09.2018

Սեպտեմբերի 12-ին, ժամը 12։52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի տներից մեկի բակում բարդին շրջվել է տների վրա, առկա է ընկնելու վտանգը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գյուղացիների հետ համատեղ ապամոնտաժել են տան բակի բարդին (մոտ 30 մ):

← Վերադառնալ ցուցակին