Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հայտնաբերել են դի

11:58 / 13.09.2018

Սեպտեմբերի 13-ին, ժամը 10:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել Վ. Գ.-ի (ծնված 1924 թ.) դին:

← Վերադառնալ ցուցակին