Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

13:48 / 13.09.2018

Սեպտեմբերի 13-ին, ժամը 10:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է և չի կարողանում մոտենալ, բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, նախասրահի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել բնակչին և մոտեցրել անկողնուն:

← Վերադառնալ ցուցակին