Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հայտնաբերել են օձ և տեղափոխել անվտանգ տարածք

18:18 / 14.09.2018

ՍԵպտեմբերի 14-ին, ժամը 16:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի ամառանոցներից մեկի խորդանոցում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ամառանոցի խորդանոցից հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին