Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:32 / 14.09.2018

Սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Կողբի 2-րդ փողոցի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Ղափանցյան փողոցի վերջնամասում՝ նախկին «ДОСАФ»-ի շենքի մոտակայքում` 300 քմ, Շիրակի մարզի Հառիճ գյուղում՝ մոտ 25 հակ անասնակեր, Այգաբաց գյուղի 8-րդ փողոցի թիվ 19 տան բակում՝ մոտ 900 հակ անասնակեր, 300 հակ ծղոտ և 500 քմ խոտածածկույթ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում՝ մոտ 2 հա, Օշական գյուղի Դպրոցականների փողոցին հարակից՝ մոտ 4 հա, Բյուրական գյուղում՝ մոտ 5 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոնական գերեզմանատան մոտակայքում՝ 3000 քմ, Մ-4 միջպետական ավտոճանապարհի 32-րդ կմ-ի մոտակայքում՝ 8 հա, Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում՝ 1500 քմ, Կենտրոն թաղամասի թիվ 53 շենքի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Աբովյան քաղաքի «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնից դեպի «Ծիրանի» ռեստորանային համալիր տանող ավտոճանապարհին՝ մոտ 1000 քմ, Քաղսի գյուղում՝ Խաթանոց կոչվող տարածքում՝ մոտ 1 հա, Եղվարդ քաղաքի 3-րդ դպրոցի մոտակայքում՝ մոտ 7000 քմ խոտածածկույթ, գերեզմանատան տարածքում և մոտակայքում՝ մոտ 1,5 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Փուռի թաղամասի մոտակայքում գտնվող անտառում՝ 100 քմ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցի 4-րդ տան հետնամասում՝ 1200 քմ, Վայոց ձոր մարզի Գոմք գյուղի «Մսթափլա» կոչվող տարածքում՝ մոտ 5000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին