Նորություններ

Պատահարներ

Գազի արտահոսք. տուժածներ չկան

16:56 / 15.09.2018

Սեպտեմբերի 15-ին, ժամը 13:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ավտոկայարանի Տնակային թաղամասի տնակներից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:30-ին, մարվել` 13:32-ին:

Այրվել է Ք. Բ.-ին պատկանող բնակելի տնակի խոհանոցի առաստաղը՝ մոտ 3 քմ, պատի երեսպատումը՝ մոտ 2 քմ և էլ․լարեր՝ մոտ 6 գմ:

← Վերադառնալ ցուցակին