Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք

19:06 / 15.09.2018

Սեպտեմբերի 15-ին, ժամը 16.28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության 3-րդ փողոցի տներից մեկի պահարանի տակ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին