Նորություններ

Պատահարներ

Փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը

07:58 / 15.09.2018

Սեպտեմբերի 15-ին, ժամը 01:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի փողոցի թիվ 112 հասցեի մոտակայքում Զիլ մակնիշի գազ լիցքավորող ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դադարեցրել են Զիլ-131 մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին