Նորություններ

Պատահարներ

Այրվել է ռեստորանի տանիք. տուժածներ չկան

20:02 / 15.09.2018

Սեպտեմբերի 15-ին, ժամը 15:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գ. Մայակովսկիից-Ձորաղբյուր ավտոճանապարհի մոտակայքում այրվում է ռեստորանի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Արամուս գյուղի սկզբնամասում՝ Բարդիներ ռեստորանային համալիրի թոնրատան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:45-ին, մարվել՝ 16:06-ին:

Այրվել է տանիքի ջերմամեկուսիչ շերտը՝մոտ 8 քմ և փայտյա կառուցատարրը՝ մոտ 2 գմ: 

← Վերադառնալ ցուցակին