Նորություններ

Պատահարներ

Այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերը. տուժածներ չկան

22:56 / 15.09.2018

Սեպտեմբերի 15-ին, ժամը 16:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի տներից մեկին հարակից թոնրատանը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կաթնաղբյուր գյուղի 8-րդ փողոցի թիվ 1 փակուղու 2-րդ նրբանցքի տներից մեկի (սեփականատեր Հ. Ի.) հարակից թոնրատան օժանդակ կառույցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:54-ին, մարվել՝ 20:32-ին:

Այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ և մոտ 20 խմ գոմաղբ:

← Վերադառնալ ցուցակին