Նորություններ

Պատահարներ

Այրվել է անասնակեր. տուժածներ չկան

19:26 / 15.09.2018

Սեպտեմբերի 15-ին, ժամը 13:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարագլուխ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր Լ. Օ.) հարակից անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:03-ին, մարվել՝ 15:11-ին: Այրվել է մոտ 600 հակ անասնակեր, տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 32 քմ և ծխախեղդ եղել 20 հավ:

***

Սեպտեմբերի 15-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցիտներից մեկի (սեփականատեր Ա. Ս.) բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:40-ին, մարվել՝ 16:26-ին:

Այրվել է մոտ 300 կուտակած անասնակեր:
 

← Վերադառնալ ցուցակին