Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին. կա երկու տուժած (լրացված)

18:02 / 15.09.2018

Սեպտեմբերի 15-ին, ժամը 18.11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում՝ օղակաձև խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է պատին. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի օղակաձև խաչմերուկի մոտակայքում <<ԳԱԶ 31-10>> մակնիշի 31 LL 160 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ ծնված 1991 թ. Վ. Ջ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Ջրահարս» ռեստորանի դարպասին։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր՝ 1985 թ. ծնված Ս. Ա.-ը հոսպիտալացվել են Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները տոււժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին