Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:13 / 15.09.2018

Սեպտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում այրվել է մոտ 100 քմ, «Ջրվեժ» անտառապարկում՝ մոտ 700 քմ և ջերմահարվել՝ եղևնիներ, Նուբարաշեն թաղամասի 1-ին փողոցում գտնվող ջրամբարի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Աճառյան փողոցի փակուղու թիվ 30 հասցեում` մոտ 300 քմ, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի հանդամասում՝ մոտ 6 հա խոտածածկույթ, Ջրաբեր գյուղի գերեզմանատան մոտակայքում մոտ 10 հա, Ներքին Պտղնի գյուղում՝ մոտ 3000 քմ, Լեռնանիստ գյուղի սկզբնամասում՝ մոտ 500 քմ խոտածածկույթ, Հրազդան քաղաքի 1-ին միկրոշրջանում` «Քարվանսարա» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Միկրոշրջան թաղամասի թիվ 252 շենքի դիմաց՝ մոտ 2000 քմ, հեռուստաաշտարակի դիմացի սարում՝ մոտ 8 հա, Աբովյան քաղաքի մարզադաշտի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Քաղսի գյուղում՝ մոտ 4 հա, Քասախ գյուղում` մոտ 1000 քմ, Մրգաշեն գյուղի հանդամասում՝ մոտ 13 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 15 դեկորատիվ ծառ, Առինջ գյուղում գտնվող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում՝ մոտ 8000 քմ, Կապուտան գյուղի դաշտում՝ մոտ 30 հա, Չարենցավան քաղաքի 10-րդ թաղամասի 1-ին փողոցում՝ մոտ 300 քմ, Նոր Գեղի գյուղի երկաթգծի տարածքում՝ մոտ 6000 քմ, Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 24 հա, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Գայի փողոցում՝ մոտ 700 քմ, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 21-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Մ-1 ավտոճանապարհի Մարալիկ-Գյումրի հատվածի 4-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 1200 քմ հնձած արտ, Սյունիքի մարզի Տորունիք գյուղին հարակից տարածքում՝ մոտ 3 հա, Արարատի մարզի Մրգավան գյուղի Խուդավերդյան փողոցի մոտակայքում՝ մոտ 300 քմ եղեգնուտ, Արտաշատ քաղաքի տներից մեկի բակում՝ մոտ 200 քմ, Ուրցաձոր գյուղից դեպի ջրամբար տանող ճանապարհին՝ մոտ 8000 քմ ցորենի հնձած արտ, մոտ 3,5 հա խոտածածկույթ և մոտ 50 դեկորատիվ ծառ ու թփուտներ, Շիրակի մարզի Շիրակ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 6000 քմ հնձած ցորենի արտ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին